4385 դիտում
21:34 15-07-2020
Ռուսաստանն ու Թուրքիան բանակցություններ են սկսում չվերթները վերսկսելու շուրջ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որոնց ընթացքում նրանք քննարկել են չվերթների վերսկսումը երկու երկրների միջեւ, ria.ru-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ըստ նրա՝ զրույցի արդյունքում երկրների ղեկավարները համապատասխան գերատեսչություններին հրահանգներ տվել են՝ բանակցություններ սկսելու համար: «Թեման արծարծվել է: Նրանք հրահանգներ են տվել համապատասխան գերատեսչություններին՝ բանակցություններ սկսելու համար»,- ասել է Պեսկովը:
Թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով Թուրքիայի տրանսպորտի նախարարությանը, հայտնում են, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել օդային հաղորդակցությունը վերսկսելու վերաբերյալ, իսկ թռիչքները կվերսկսվեն հուլիսի 15-ից:
«Մենք պայմանավորվել ենք այսօրվանից վերսկսել չվերթները դեպի Ռուսաստան»,- լրագրողներին ասել է Թուրքիայի տրանսպորտի եւ տեխնոլոգիաների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն: Ըստ նրա՝ դրանից հետո այն երկրների թիվը, որոնց հետ Թուրքիան արդեն վերսկսել է թռիչքները, կավելանա կհասնի 32-ի, եւ Անկարան շարունակում է բանակցությունները եւս 20 երկրի հետ:
Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով Ռուսաստանի Կառավարությունը մարտի 27-ին դադարեցրել էր միջազգային պլանային եւ չարտերային թռիչքները: Հուլիսի սկզբին այդ թռիչքների արգելքը երկարաձգվել էր մինչեւ օգոստոսի 1-ը, սակայն հուլիսի 10-ին փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել էր սահմանափակումները վերացնելու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին, հիշեցնում է ՌԲԿ-ն:
Թուրքական իշխանությունները բացել են երկրի սահմանները եւ հուլիսի 11-ից վերացրել են միջազգային թռիչքների արգելքը: Թուրքիայում համավարակի սկսվելուց ի վեր հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 215 հազար հիվանդ, մահացել է 5․4 հազար մարդ: Ընդ որում, հուլիսի 13-ին հայտնաբերվել է վարակման 992 դեպք, մահացել է 20 մարդ:
Նմանատիպ նյութեր
3262 դիտում
20:54 18-01-2017
Ռուսաստանն ու Թուրքիան ԻՊ-ի դեմ առաջին համատեղ գործողություններն են սկսում Պալմիրայում
748 դիտում
09:48 24-08-2024
Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ պարեկությունը վերսկսելու մասին
7184 դիտում
16:00 24-02-2022
Flyone Armenia-ն սկսում է Երևան - Մոսկվա - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները
Այս բաժնից
1150 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով
1204 դիտում
22:12 02-02-2025
Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»
1219 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև