211652_close_icon
views-count3401 դիտում article-date 16:59 19-01-2017

Դեսպան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի մարդու իրավունքների և օրենսդրության նախարար Յան Խվոյկայի հետ

Հունվարի 18-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի Հանրապետության մարդու իրավունքների, հավասար հնարավորությունների և օրենսդրության նորանշանակ նախարար, կառավարության օրենսդրական խորհրդի նախագահ, Յան Խվոյկայի հետ, ով նաև Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ է։ Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց պատգամավորին նախարարի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ ավանդական համագործակցությունը կշարունակվի նաև պարոն Խվոյկայի՝ նոր պաշտոնը ստանձնելուց հետո։ Հանդիպման ընթացքում քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: ՀՀ դեսպանն իր խոսքում անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ՀՀ ջանքերին: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռնարկվող քայլերի համատեքստում դեսպան Սեյրանյանը միաժամանակ ներկայացրեց Հայաստանում մարդու իրավունքներին, խոսքի և մամուլի ազատության վիճակին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերը: Իր հերթին պարոն Խվոյկան խոսեց տվյալ ոլորտներում Չեխիայում առկա վիճակի, խնդիրների, ինչպես նաև ձեռնարկվող քայլերի մասին:

Նմանատիպ նյութեր