5435 դիտում
15:17 19-01-2017
Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների նախագիծը վտանգում է ժողովրդավարությունը. Human Rights Watch
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, ծանոթանալով Թուրքիայի խորհրդարանում քննարկվող սահմանադրական փոփոխությունների նախագծին, նշել է, որ այն լրջորեն վտանգում է երկրի ժողովրդավարությունը: Այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
Իրավապաշտպան կազմակերպությունը ընդգծել է, որ խելամիտ չէ անցկացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, երբ երկրում առկա է ակնհայտ ճնշում ազատ մամուլի նկատմամբ և գործնականում անհնար է առողջ բանավեճը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի խորհրդարան է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որը ներառում է նաև կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցում: Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ակնկալվում է, որ այն վերջնական կընդունվի առաջիկա օրերին:
Նմանատիպ նյութեր
970 դիտում
13:03 12-12-2014
Human Rights Watch-ը՝ Թուրքիայում ներկայացված ներքին անվտանգության մասին օրինագծի մասին
1555 դիտում
13:37 22-01-2014
Վրաստանի ՆԳՆ-ը շարունակում է անօրինական գաղտնալսումները. Human Rights Watch
1050 դիտում
17:10 26-09-2014
Ուզբեկստանում կտտանքների են ենթարկում քաղբանտարկյալներին. Human Rights Watch
Այս բաժնից
412 դիտում
14:53 26-10-2024
Վրաստանի ընտրատեղամասերից մեկը փակվել է․ ԿԸՀ նախագահն ընտրական հանձնաժողովին կոչ է արել պարզել իրավիճակը
829 դիտում
14:39 26-10-2024
Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի հարվածից հետո հայտարարում է պաշտպանության իրավունքի մասին
514 դիտում
14:19 26-10-2024
Վրաստանի վարչապետն ընդդիմությանը կոչ է արել ճանաչել ընտրությունների պաշտոնական արդյունքները