211652_close_icon
views-count952 դիտում article-date 14:19 26-10-2024

Վրաստանի վարչապետն ընդդիմությանը կոչ է արել ճանաչել ընտրությունների պաշտոնական արդյունքները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն համոզված է, որ «Վրացական երազանքը» կհաղթի խորհրդարանական ընտրություններում եւ ընդդիմությանը կոչ է արել ճանաչել արդյունքները, որոնք երեկոյան կհայտարարի ԿԸՀ-ն, տեղեկացրել է NewsGeorgia-ն։

«Ընդդիմությունը կհանձնի այն ամենը, ինչ նրա մոտ մնացել է այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» 60 տոկոս հավաքի... Ընդդիմությանը կոչ եմ անում հաշտվել եւ ընդունել արդյունքները, որոնք կհրապարակի ԿԸՀ-ն, եւ չկրկնել այն, ինչ արեցին 2021, 2020, 2018թթ. եւ այլն»,- ասել է Կոբախիձեն լրագրողներին այն բանից հետո, երբ քվեարկել է ընտրություններում։

Վրաստանի վարչապետը վստահ է, որ «Վրացական երազանքի» աջակցությունը 2012թ. ռեկորդային էր։
Նրա խոսքով՝ նա հիմնվում է հարցումների վրա, որոնք իրականացրել է կուսակցությունը։
Վարչապետը ընդդիմության պոպուլյար չլինելու ցուցանիշ է համարում այն, որ «կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվել կազմակերպել ոչ մի զանգվածային հանրահավաք»։

«Նրանք կազմակերպել են մեկ ընդհանուր ժողով, արմատական ընդդիմության մեկ ընդհանուր ժողով, «հավաքական ազգային շարժում», եւ անգամ այստեղ ոչ մի քաղաքական ղեկավար ընդդիմությունից չի համարձակվել բեմ դուրս գալ։ Այդքան նրանք հասկանում են, որ կորցրել են վարկը վրաց ժողովրդի աչքում։ Այս պայմաններում, իհարկե, այսօր նրանք ստիպված կլինեն շատ ծանր պարտություն կրել»- ասել է Կոբախիձեն։
Կոբախիձեն միաժամանակ ասել է, որ իշխանության կուսակցությունն անպայման կճանաչի պաշտոնական արդյունքները։

«Դա մեր եւ արմատական ընդդիմության միջեւ սզկբունքային տարբերություններից մեկն է»,- ասել է նա։
Վրաստանի վարչապետը կոչ է արել ակտիվ լինել այն ընտրողներին, որոնք, ինչպես եւ ինքը, վստահ են «Վրացական երազանքի» հաղթանակում, ուստի որոշել են չգնալ ընտրությունների։ Կուսակցությունը ցանկանում է ոչ թե պարզապես լինել իշխանությունում չորորդ ժամկետով, այլ ստանալ սահմանադրական մեծամասնություն, հիշեցրել է Կոբախիձեն։

Նմանատիպ նյութեր