7872 դիտում
18:39 19-01-2017
ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում Իրանի դեսպանին
Հունվարի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում հրդեհից շենքի փլուզման հետևանքով զոհերի և կորուստների կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը ցավակցական նամակ է հղել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիին. նամակում մասնավորապես ասվում է.
Ձերդ գերազանցություն,
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում հունվարի 19-ին Թեհրանում տեղի ունեցած խոշոր հրդեհի կապակցությամբ:
Կիսում ենք զոհվածների ընտանիքների և հարազատների խոր վիշտը, հայտնում մեր զորակցությունն ու մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին: Խնդրում ենք նաև մեր ցավակցությունը փոխանցել ԻԻՀ ներքին գործերի նախարար պարոն Աբդուռռեզա Ֆազլիին:
Հիշեցնենք, որ Թեհրանում հրդեհից փլուզվել է կեսադարյա վաղեմություն ունեցող Plasco շենքը։ Միջադեպի հետեւանքով մահացել է 30, վիրավորվել շուրջ 70 մարդ, այդ թվում՝ հրշեջ ծառայության աշխատակիցներ։ Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շենքում մինչեւ 300 մարդ է եղել։
Շենքում հրդեհը բռնկվել էր 9-րդ հարկում եւ արագորեն վերեւ տարածվել։ Կրակից հալվել էին պողպատյա կառույցները, ինչի հետեւանքով շենքը փլուզվել է։
Նմանատիպ նյութեր
4634 դիտում
13:08 05-01-2020
ՀՀ արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի Կառավարությանը և ժողովրդին. Փաշինյան
748 դիտում
11:48 04-01-2024
Նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ
Այս բաժնից
814 դիտում
20:59 28-10-2024
Վրաստանում բողոքի ակցիաներ են․ ընդդիմությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է պահանջում
853 դիտում
20:00 28-10-2024
Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է Հյուսիսային Գազայի հիվանդանոցում գործողության ավարտի և ձերբակալումների մասին