211652_close_icon
views-count4637 դիտում article-date 13:08 05-01-2020

ՀՀ արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի Կառավարությանը և ժողովրդին. Փաշինյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի հետ: Այս մասին այսօր` հունվարի 5-ին, դեպի Արտանիշ լեռը բարձրանալու ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հեռախոսազրույցի ընթացքում երկու նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի Կառավարությանը և ժողովրդին մարդկային զոհերի հանգեցրած իրավիճակի կապակցությամբ: Գիտեք, որ Իրանը մեզհամար բարեկամ երկիր է, Միացյալ նահանգները մեզ համար բարեկամ երկիր է և այս իրավիճակում մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական գործողությունների մեջ, մենք չենք կարող ներքաշվել նաև հակաամերիկյան գործողությունների մեջ և մեր ուղերձն այն է, որ Իրանի և Միացյալ նահանգների մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- ասաց նա: Վարչապետը հավելեց, որ հանձնարարկնները տրված են Հայաստանի համապատասխան կառույցներին` իրավիճակին հետևել ուշիուշով և մատը պահել զարկերակին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր