211652_close_icon
views-count6054 դիտում article-date 14:06 20-01-2017

Անգելա Մերկելն աշխատանքային այցով Թուրքիա է մեկնում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Այցը կկայանա փետրվար ամսվա առաջին շաբաթվա ընթացքում, որի ժամանակ Մերկելը կհանդիպի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Բանակցությունների շրջանակներում ծրագրվում է քննարկել միգրացիոն ճգնաժամը, տարածաշրջանային խնդիրներ, հարցեր՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի հետ, ինչպես նաև տնտեսական համագործակցության ամրապնդմանը խթանող տարբերակներ։

Նմանատիպ նյութեր