211652_close_icon
views-count3610 դիտում article-date 23:40 20-01-2017

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել

Հունվարի 20-ին ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների միջև տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ֆրանսիական կողմից` Արտաքին գործերի, Եվրոպայի և ինտեգրացիայի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի հարցերով տնօրեն Ֆլորանս Մանժենը: Հայ և ֆրանսիացի դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, բարձր գնահատեցին հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության դինամիկան, միջխորհրդարանական սերտ կապերը, ապակենտրոնացված մակարդակով համագործացության լայն շրջանակը: Քննարկվեցին նաև առևտրատնտեսական կապերի զարգացմանը միտված քայլերը: Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկկողմ փոխգործակցությանը: Աշխատանքային ճաշի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր