2691 դիտում
16:11 21-01-2017
Ալեքսանդր Լապշինի նկատմամբ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նպատակը քաղաքական է. Արա Ղազարյան
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանը դուրս է եկել աշխարհակարգի դեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արա Ղազարյանը, անդրադառնալով Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի որոշմանը:
«Ադրբեջանը ցանկանում է կիրառել իր օրենսդրության 281-րդ հոդվածը, սակայն անձը չպետք է հետապնդվի իր հայտնած կարծիքի համար, քանի դեռ բռնության ու ատելության կոչեր չի արել: Լապշինն այցելել է ԼՂՀ և իր բարի կարծիքը հայտնել հայերի մասին, այդ պատճառով Ադրբեջանը քրեական հետապնդում է հայտարարել, այդպիով, գուրս գալով եվրոպական աշխարհակարգի դեմ»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ հայտնի բլոգերն Արցախ այցելելուց հետո իր բլոգում հրապարակումներ է կատարել: Դրանից հետո Բաքուն որոշում է կայացրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 (պետությունների դեմ հրապարակային կոչեր) և 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկել բլոգերին: Իսկ Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
4837 դիտում
12:49 18-01-2017
Ալեքսանդր Լապշինի պաշտպանության հարցով ՀՀ ՓՊ-ն դիմել է ՌԴ և Բելառուսի իր ործընկերներին
3620 դիտում
18:12 27-01-2017
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչն արձագանքել է Ալեքսանդր Լապշինի գործով Արման Թաթոյանի դիմումին
4361 դիտում
12:24 08-02-2017
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը՝ Ալեքսանդր Լապշինի գործով
Այս բաժնից
463 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
796 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել