2944 դիտում
22:08 23-01-2017
Բիշքեկի մերձակայքում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի թիվը հասել է 39-ի
Ղըրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկի մոտակայքում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը հասել է 39-ի։
Այս մասին ահյտնում է TACC-ը:
Այսօր՝ հունվարի 23-ին, մահացել է 29-ամյա երիտասարդ, ով հիվանդանոց էր տեղափոխվել բազմաթիվ այրվածքներով։
Այս պահի դրությամբ Բիշքեկի հիվանդանոցներում բուժում է ստանում ավիավթարի հետևանքով վնասվածքներ ստացած 10 մարդ։
Ղըրղըզստանի վարչապետի առաջին տեղակալ Մուհամմեթքալի Աբուլղազիևը հայտնել է, որ մայրաքաղաք Բիշքեկի օդանավակայանից ոչ հեռու տեղի ունեցած թուրքական օդանավի կործանման հետևանքով զոհերից 37-ի ինքնությունը դատաբժշկական փորձաքննության միջոցով հնարավոր է եղել պարզել:
Հիշեցնենք, որ Boeing 747-400 բեռնատար օդանավը վայրէջք կատարելու ժամանակ ընկել էր օդանավակայանից 2 կմ հեռավորության վրա գտնվող բնակելի տների վրա՝ փլուզելով մի քանի տասնյակ տներ։
Նմանատիպ նյութեր
5050 դիտում
11:13 17-01-2017
Բիշքեկի ավիաաղետի զոհերից 37-ի դիերը ճանաչվել են, նրանցից 17-ը երեխաներ են
12176 դիտում
12:24 16-01-2017
Ռուսաստանում հողին են հանձնում Ty-154 օդանավի ավիաաղետի զոհերի աճյունները
Այս բաժնից
880 դիտում
13:27 22-10-2024
ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել
811 դիտում
22:50 21-10-2024
Եվրախորհրդարանում կքննարկվի Ադրբեջանին վերաբերող բանաձև՝ ներառյալ Հայաստանի հետ հարաբերությունները
796 դիտում
22:37 21-10-2024
Լիբանանում շտապօգնության չորս աշխատակից է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով