211652_close_icon
views-count12224 դիտում article-date 12:24 16-01-2017

Ռուսաստանում հողին են հանձնում Ty-154 օդանավի ավիաաղետի զոհերի աճյունները

Մերձմոսկվայի դաշնային զինվորական պանթեոնում սկսվել է Սև ծովում կործանված Ty-154 օդանավի աղետի զոհերի հուղարկավորությունը, հաղորդում է Interfax-ը։ Նրանց հրաժեշտ տալու համար պանթեոն են այցելել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվրակությունը, զոհերի հարազատները, ընկերներն ու հասարակ քաղաքացիներ։ Զոհերի աճյունները զինվորական կարգով հողին հանձնելու արարողությունը կատարվում է զոհերի հարազատների խնդրանքով։ Հիշեցնենք, որ ավիաաղետը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 25-ին։ Վաղ առավոտյան Սիրիայի Լաթաքիա նահանգ ուղևորվող ՌԴ ՊՆ Ty-154 օդանավը, որը օդ է բարձրացել Ադլերի օդանավակայանից, թռիչքից կարճ ժամանա անց ընկել է Սև ծովը։ Զոհվել են օդանավում գտնվող 92 քաղաքացիները՝ զինվորականներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» հիմնադրամի ղեկավար Ելիզավետ Գլինկան /Դոկտոր Լիզա/, ինչպես նաև Ալեքսանդրովի անվան անսամբլի ներկայացուցիչները։

Նմանատիպ նյութեր