3237 դիտում
09:37 27-01-2017
Վարչապետ Կարեն Կարապետյանը մտադիր է անձնական ներդրումներ կատարել Գյումրիում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մտադիր է իր անձնական միջոցներից ներդրումներ կատարել Գյումրիում։ Այդ ներդրումները ուղղվելու են Գյումրիի կենտրոնում հին փողոցների վերականգնման ծրագրին։
Ըստ այդ ծրագրի Գյումրիի նշված հատվածում լինելու են հյուրանոցներ, ռեստորաններ, արհեստանոցներ, և այն դառնալու է գրավիչ վայր զբոսաշրջիկների համար։ Ենթադրվում է, որ այդ ծրագիրը մի կողմից կունենա բիզնես նպատակներ և կկարողանա ապահովել ներդրումների շահութաբերությունը, մյուս կողմից կցրի Գյումրիում առկա բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը։
Կարեն Կարապետյանը մտադիր է իր ներդրումները իրականացնել հրապարակայնորեն, և դրա նպատակը հնարավոր այլ ներդրողներին ներգրավելն է։ Վարչապետը շատ է ոգևորված այս ծրագրով։ Նկատենք, որ Գյումրիի բնակչությունը պաշտոնական վիճակագրությամբ ամենաաղքատն է այլ քաղաքների բնակչության համեմատ։ Այստեղ աղքատ է համարվում բնակչության մոտ կեսը։ Թե որքանով է հաջողված այս ծրագիրը բիզնես տեսանկյունից և որքանով կազդի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, կերևա ապագայում, երբ այն կիրականացվի։ Եթե, իհարկե, իրականացվի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9254 դիտում
21:44 07-07-2017
Արաբ գործարար Աթեք Մոհամեդ Մեսֆեր Ալդահերին մտադիր է ներդրումներ կատարել Հայաստանում
5159 դիտում
10:21 30-01-2018
Կարեն Կարապետյանը Շվեյցարիա այցի ժամանակ զբաղվել է նաև անձնական գործերով. «Ժողովուրդ»
3990 դիտում
10:07 07-12-2016
Ռուսահայ գործարարները խոստանում են ՀՀ ԱԺ ընտրություններից հետո ներդրումներ կատարել Հայաստանում. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1438 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»