211652_close_icon
views-count3305 դիտում article-date 10:09 27-01-2017

Արթիկում հանրապետականներն իրար դեմ են դուրս գալու. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկա խորհրդարանական ընտրությունները բազմազան ինտրիգներ են պարունակում գրեթե բոլոր ընտրատարածքներում: Օրինակ` Արթիկում ՀՀԿ-ի հիմնական հույսը ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանն է, ով անկասկած մեծ հնարավորություններ ունի դարձյալ հայտնվելու Ազգային ժողովում: Նա ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կառաջադրվի այստեղ: Սակայն Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, ով նույնպես ներկայացնում է ՀՀԿ-ն, կարող է խոչընդոտել Պետոյանի ընտրվելուն: «Փաստի» տվյալներով` Մուշեղ Պետոյանն ու Մխիթար Վարագյանն ուղղակի թշնամիներ են, և նրանց հաշտեցնելու նախկին փորձերը ձախողվել են: ՀՀԿ-ն այտեղ խնդիրներ կունենա, քանի որ հանգուցալուծում չի գտել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր