Արսեն Վենգեր. Ես նման չեմ Ալ Պաչինոյի հերոսին
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է թիմի հարձակվող Թեո Ուոլքոթի խոսքերը, որը Վենգերին համեմատել էր «Ամեն կիրակի» ֆիլմում Ալ Պաչինոյի հերոսի հետ` երբ ֆրանսիացի մասնագետը «Բերնլիի» հետ խաղից (2:1) հետո` հանդերձարանում խոսել էր թիմի հետ:
«Գիտեք, ես վատ դերասան եմ: Դա միանշանակ սխալ համեմատություն է:
Ես չէի կարող դերասան լինել: Մարդն արտահայտում է իր զգացմունքները, և մենք երբեմն լավ բաներ ենք ասում, երբեմն` վատ, ինչպես և մնացած մարդիկ, որոնք շատ են խոսում: Չեմ հիշում, թե ինչ եմ ասել: Դա էքսպրոմտ էր», ասել է Վենգերը: