Արսեն Վենգեր. Ծանր է ընդունել նման պարտությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում «Ատլետիկոյից» կրած պարտությունը (0:1):
«Ծանր խաղ էր, մենք մեր բոլոր ուժերը տվեցինք: Շնորհավորում եմ «Ատլետիկոյին», կարծում եմ, նրանք կնվաճեն Եվրոպայի լիգան:
Մեզ ինչ որ բան չէր հերիքում գրոհները եզրափակելիս: Եթե տեսնենք մեր կողմից երկու խաղում ստեղծած գոլային պահերը, ապա հիասթափվելու տեղ ունենք: Ամեն ինչ պետք էր վճռել առաջին խաղում:
Ես շատ վշտացած եմ, դժգոհ: Ծանր է ընդունել մրցաշարից դուրս թռնելը 180 րոպե այսպես խաղալուց հետո: Այժմ ակումբը ժամանակ կունենա մտածելու համար, թե ինչ է պետք անել հաջորդ մրցաշրջանում:
Ես շատ հիասթափված եմ, սակայն սա էլ պետք է անցնել. ֆուտբոլը կարող է շատ դաժան լինել, երբեմն էլ՝ այն ուրախացնում է», ասել է Վենգերը: