5827 դիտում
13:57 28-01-2017
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Թիլերսոնը հստակ դիրքորոշում ունի ԼՂ հակամարտության վերաբերյալ
Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատրաստակամություն է հայտնել աշխատելու Հայաստանի ու Ադրբեջանի հետ` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, փոխանցում է [url=https://www.armenpress.am/arm/news/876466/amn-petqartuxari-teknatsu-tilersony-hstak-dirqoroshum.html]armenpress.am[/url]-ը։
Ամերիկայի հայկական համագումարը հայտնում է, որ այս մասին Թիլերսոնը հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետքարտուղարի պաշտոնում նշանակման քննարկումների ժամանակ:
«Եթե ես ստանձնեմ պետքարտուղարի պաշտոնը, կաշխատեմ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների հետ` հանուն խաղաղ, երկարատև լուծում գտնելու, որը թույլ կտա տարածաշրջանում հաստատել կայունություն և բարգավաճում: Այս գործընթացում առաջին քայլը պետք է լինի վստահության հաստատումը, այն կերաշխավորի, որ կողմերի միջև հաստատված համաձայնությունները հարգվեն», նշել է Թիլերսոնը:
Պատասխանելով սենատոր Էդ Մարքեյի հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկի ապագա պետքարտուղարը` դադարեցնելու Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, Թիլերսոնն ասել է. «Կողմերի հետ իմ քննարկումների ժամանակ ես կաջակցեմ Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական, տնտեսական և քաղաքացիական հասարակությունների միջև հարաբերությունների կարգավորմանը:
Տարածաշրջանում ԱՄՆ առաջնորդությունը և հանձնառությունը կնպաստի անհրաժեշտ վստահության հաստատմանը` հանուն Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման»:
Նա հայտնել է նաև, որ կերաշխավորի կրոնական փոքրամասնությունների և նրանց սեփականության իրավունքների պաշտպանությունը` այդ թվում և Թուրքիայի հայկական համայնքի:
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների շահերից է բխում Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների զարգացումը:
Նմանատիպ նյութեր
2948 դիտում
23:08 22-09-2017
Թիլերսոնը հայտարարել է, որ կմնա ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում
Այս բաժնից
739 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»