211652_close_icon
views-count2951 դիտում article-date 23:08 22-09-2017

Թիլերսոնը հայտարարել է, որ կմնա ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում

Ռեքս Թիլերսոնը, իր մասին խոսելով երրորդ դեմքով, հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը պլանավորում է մնալ իր պաշտոնում։ Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածվել էր, որ Թիլերսոնը կարող է պաշտոնաթող լինել, իսկ նրա տեղը կզբաղեցնի ՄԱԿ-ին առընթեր ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: «Կարծում եմ՝ մենք պետքարտուղար ունենք: Եվ ես կարծում եմ, որ նա պլանավորում է մնալ իր պաշտոնում»,-ասել է Թիլերսոնը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Իսկ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին նախօրյակին հայտարարել է, թե չի ցանկանում ԱՄՆ-ի պետքարտուղար դառնալ:

Նմանատիպ նյութեր