3975 դիտում
21:28 28-01-2017
Միասնաբար հանդես ենք գալիս հօգուտ ՆԱՏՕ-ի և վերահաստատում ենք մեր աջակցությունը դաշինքին. Թերեզա Մեյ
Սպիտակ Տանն այսօր տեղի ունեցած Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից ասուլիսի ընթացքում Թրամփն ընդգծեց ամերիկա-բրիտանական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը, ողջունեց Մեծ Բրիտանիայի ելքը Եվրամիությունից և ընդգծեց, որ Brexit-ը կվերականգնի բրիտանացիների ինքնությունը և հնարավորություն կտա գործել առանց երրորդ կողմի վերահսկողության: Այս մասին հայտնում է [url=http://www.amerikayidzayn.com/a/3696000.html]Ամերիկայի ձայնը[/url]:
«Ազատ և անկախ Բրիտանիան օրհնանք է, և մեր հարաբերությունները երբևէ չեն եղել այսքան ամուր»,- ասաց նախագահ Թրամփը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը շնորհավորեց նախագահ Թրամփին ընտրություններում հաղթելու առթիվ և շնորհակալություն հայտնեց երդմնակալությունից հետո կարճ ժամանակում հրավերք ուղարկելու համար, որը նա դիտարկում է որպես առանձնահատուկ հարաբերությունների դրսևորում:
Թերեզա Մեյը նշեց, որ իրենք քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի, ԴԱԻՇ-ի վերացման հարցում ՆԱՏՕ-ի դերի կարևորության հարցերը:
«Մենք միասնաբար հանդես ենք գալիս հօգուտ ՆԱՏՕ-ի որպես միասնական պաշտպանական պլատֆորմի և վերահաստատում ենք մեր աջակցությունը դաշինքին: Սակայն պետք է վստահ լինենք, որ ՆԱՏՕ-ն իր հերթին պատրաստ է պայքարել ահաբեկչության և կիբերահաբեկչության դեմ, և ես համաձայնել եմ շարունակել ջանքեր գործադրել խրախուսելու, որ մեր եվրոպացի գործընկերները իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը տրամադրեն պաշտպանության ծախսերին»,- ասել է վարչապետ Մեյը:
Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների ընթացքի, ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ նախատեսված հեռախոսազրույցի և պատժամիջոցների հնարավոր վերացման մասին՝ լրագրողների հարցերին նախագահ Թրամփի ու վարչապետ Մեյի պատասխաններում առկա էին որոշ տարաձայնություններ:
Նախագահ Թրամփի կարծիքով դեռ շուտ է խոսել պատժամիջոցների վերացման մասին, սակայն նա չբացառեց դրանց վերացումը լավ հարաբերությունների հաստատման դեպքում: Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետի կարծիքով՝ պատժամիջոցները պետք է պահպանվեն մինչև ամբողջապես իրականացվեն Մինսկի համաձայնագրի կետերը Արևելյան Ուկրաինայի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
2985 դիտում
17:53 23-03-2017
Մենք վախեցած չենք, և մեր վճռականությունը չի սասանվի այսպիսի հարձակումներից. Թերեզա Մեյ
1761 դիտում
13:54 04-10-2016
Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ դեռ մի շարք երկրներ են ցանկանում գործարքներ կնքել. Թերեզա Մեյ
Այս բաժնից
427 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1036 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
715 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել