Քվեբեկի մզկիթի ահաբեկչության կասկածյալին մեղադրանք է ներկայացվել
Կանադական ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել Քվեբեկի մզկիթի վրա նախօրեին իրականացրած ահաբեկրական հարձակման կասկածյալ՝ 27-ամյա ուսանող Ալեքսանդր Բիսսոնեթթին, հաղորդում է BBC-ն։
Վերջինս մեղադրվում է 6 մարդկանց սպանության և ևս 5 հոգու սպանության փորձի մեջ։ Առաջիկայում նա կկանգնի դատարանի առաջ։
CBC News-ի փոխանցմամբ՝ Բիսսոնեթը Լավալի համալսարանում ուսւոմնասիրել է քաղաքագիտություն ու մարդաբանություն։ Բնակվում էր մզկիթից 3 կմ հեռավորության վրա տեղակայված ուսանողական հանրակացարանում։
Նրա հետ ոստիկանությունը ձերբակալել է ևս մեկ հոգու՝ Մոհամմեդ Հադիր անունով մարոկկացու։ Ներկա պահին նա որպես վկա է հանդես գալիս։