ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվելու Իրանի փորձարկած հրթիռների պատճառով
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ է անցկացնելու Իրանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկման առնչությամբ, գրում է [url=http://www.foxnews.com/politics/2017/01/31/un-security-council-to-hold-emergency-meeting-over-iran-missile-test.html]Fox News[/url]-ը։
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը կոչ էր արել Անվտանգության խորհրդին արձագանքել։ Դրանից հետո ԱՄՆ ներկայացուցիչը դիմել է շտապ խորհրդատվությունների անցկացնլու մասին:
Դանոնը հիշեցրել է, որ Իրանի կողմից հունվարի 29-ին Սեմնան քաղաքի մոտակայքում հրթիռների փորձարկումը խախտում է ՄԱԿ-ի այն բանաձևերը, որոնցով Թեհրանին արգելվել էր միջուկային պոտենցալ ունեցող հրթիռներ արձակել:
«Միջազգային հանրությունը չպետք է գլուխը թաքցնի ավազի մեջ։ Իրանի վարքը վտանգում է ոչ միայն Իսրայելը, այլև ամբողջ Մերձավոր Արևելքը»,- հայտարարել է Դանոնը։
Թեհրանն ի պատասխան հայտարարել է, որ իրանական հրթիռները երբեք չեն զինվելու միջուկային մարտագլխիկներով։ Բացի այդ, Իրանի պաշտոնատար անձինք պնդում են, որ մտադիր չեն միջուկային զենք զարգացնել։