211652_close_icon

Երևանում ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են «ձախ դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 19-ամյա տղային դանակահարողի ինքնությունը․ նա անչափահաս է

views-count3553 դիտում article-date 16:25 16-03-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մարշալ Բաբաջանյան փողոցի 9 հասցեի մոտ տեղի ունեցած դանակահարության հետևանքով «ձախ դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության 55 խումբը Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Տարոն Ս․-ն է, ում նույն օրը ժամը 14։30-ի սահմաններում Ալմա Աթայի փողոցի 2/10 հասցեի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը կտրող-ծակող առարկայով հարվածել է՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ Տարոն Ս․-ի մարմնական վնասվածքը պատճառել է Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Ա․ Հ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ Ա.Հ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր