211652_close_icon
views-count3409 դիտում article-date 22:40 31-01-2017

ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահ հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյը այցելել է ՀՀ ոստիկանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 31-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի իրավապահ հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին: Ողջունելով հյուրին՝ Հովհաննես Քոչարյանը կարևորեց ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև առկա համագործակցությունը, հատկապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, հասարակական կարգի պահպանության, ընտանեկան բռնության և այլ ոլորտներում, և շնորհակալություն հայտնեց մշտապես ցուցաբերվող աջակցության համար: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին համագործակցության շրջանակներում մինչ այժմ կատարված աշխատանքները, առաջիկայում նախատեսվող միջոցառումները և քննարկվեցին այն հիմնական ուղղությունները, որոնցով դեսպանության անմիջական աջակցությամբ կիրականացվեն մի շարք միջոցառումներ: Հյուրերի կողմից արվեցին մի շարք հարցադրումներ, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: [b][u]ՀՀ ոստիկանություն[/u][/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր