211652_close_icon
views-count7724 դիտում article-date 15:43 01-02-2017

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 25-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով է անցկացվել

Այս տարի ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան նշում է ստեղծման 25-ամյա տարեդարձը: Այդ կապակցությամբ ակադեմիայում կայացավ միջազգային գիտաժողով հետևյալ ուղղություններով. • Ճգնաժամային կառավարում և տնտեսագիտություն • Աղետների ռիսկի կառավարման տեխնոլոգիաներ • Աղետների ռիսկի կառավարման գիտամեթոդական հիմնախնդիրներ: Գիտաժողովը նպատակաուղղված է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտի զարգացման հեռանկարներին, ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության հարցերով բնակչության զանգվածային ուսուցմանը, բնակչության շրջանում անվտանգության մշակույթի ձևավորմանը, Աղետների ռիսկի մոդելավորմանն ու կառավարմանը, ինչպես նաև՝ ճգնաժամային կառավարման հիմնախնդիրներին: Գիտաժողովը կազմակերպվել է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աղետների ռիսկերի կառավարման տարածաշրջանային ծրագրի» (DGECHO IV) հայաստանյան բաղադրիչի մաս հանդիսացող «Համայնքի դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» ծրագրի աջակցությամբ՝ համագործակցելով Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ), Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրի (ՄԱԶԾ) հետ: Ընդհանուր քննարկմանը մասնակցում էին տեղական ու միջազգային ուսումնական և գիտական կառույցներ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածից, որոնք ներկայացրեցին իրենց հաստատությունների լավագույն փորձն ու մոտեցումներն՝ ուղղված ռիսկերի կառավարմանը: Միջազգային գիտաժողովը նաև յուրատեսակ հիմք է՝ Սենդայի գործողությունների իրականացման և դիմակայունության մշակույթի զարգացմանն ուղղված համագործակցային հարթակի ձևավորման համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր