3676 դիտում
14:48 03-02-2017
Տոկիոյում Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Փետրվարի 3-ին Ճապոնիայի ԱԳՆ-ում տեղի ունեցան Հայաստանի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները:
Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, իսկ ճապոնական կողմից՝ Ճապոնիայի ԱԳՆ Միջին Ասիայի և Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Տոշիհիրա Աիկին։
Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվեցին երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման հեռանկարները, տնտեսական համագործակցության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Միջին Արևելքում, ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի և դրանց հանգուցալուծման, ինչպես նաև միջազգային օրակարգի այլ հարցերի շուրջ:
Հայկական կողմը մանրամասնորեն ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից ներդրումների խթանմանն ուղղված քայլերը և Հայաստանում ներդրումներ կատարելու շահավետությունը: Ճապոնական կողմն իր հերթին խոստացավ քննարկել Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները: Կողմերը գոհունակություն հայտնեցին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ՝ այդ համատեքստում քննարկելով նաև հեռանկարային այլ նախաձեռնություններ:
Համաձայնություն ձեռք բերվեց շարունակել քննարկումներն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Հայկական կողմը ներկայացրեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ իր մոտեցումները և գոհունակություն հայտնեց այս հարցում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշման առնչությամբ:
Քննարկվեց նաև մշակութային և կրթական ծրագրերի ընդլայնման և խթանման հետ կապված հարցեր:
Կողմերը երկուստեք ընդգծեցին հայ-ճապոնական միջխորհրդարանական արդյունավետ համագործակցության կարևորությունը և այդ համատեքստում բարձր գնահատեցին հունվարի 29-ից փետրվարի 3-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլախավորությամբ ԱԺ պատվիրակության՝ Ճապոնիա կատարած այցի արդյունքները:
Նմանատիպ նյութեր
4597 դիտում
10:59 19-09-2016
Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
2890 դիտում
13:56 24-01-2017
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
6297 դիտում
16:35 03-10-2017
Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Այս բաժնից
610 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
493 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը