2672 դիտում
13:23 06-02-2017
ՀԱԿ-ը ընտրությունների օրը հակասահմանադրական ճանաչելու համար ստորագրահավաք է նախաձեռնել
Այսօր մեկնարկեց ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանը: Փետրվարի 6-9-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 155 հարց, 33 միջազգային պայմանագիր: Իսկ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 136 հարց, 32 միջազգային պայմանագիր:
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց ապրիլի 2-ին նշանակված ընտրությունների օրը հակասահմանադրական ճանաչելու համար ստորագրահավաք նախաձեռնելու մասին: Վերջինս նշեց, որ Սահմանադրական դատարան դիմելու համար հարկավոր է 27 ստորագրություն:
«Մեր կարծիքով ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելու հրամանագիրը հակասում է Սահմանադրության մի քանի նորմերին: Ընտրությունները չէին կարող նշանակվել այդքան շուտ: Ճիշտ է, իշխանությունը ի դեմս Դավիթ Հարությունյանի, ներկայացրել է հակադարձ փաստարկները, բայց հիմքերը, որոնք առկա են, թույլ են տալիս դիմել Սահմանադրական դատարան: Թող ՍԴ-ն որոշի՝ ով է ճիշտ»,- մանրամասնեց Լևոն Զուրաբյանը՝ կոչ անելով քաղաքական ուժերին միանալ նախաձեռնությանը, որպեսզի ընտրությունների օրինականությունը կասկածի տակ չդրվի:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց ՀՀ Նախագահի տեսակետը, որ ապրիլի 2-ին ընտրություններ անցկացնելը սկզբունքային չէ, և քաղաքական բոլոր ուժերի համաձայնության դեպքում իրենք պատրաստակամ են վերանայելու նշանակված օրը:
Նմանատիպ նյութեր
8082 դիտում
00:03 13-03-2017
«Ռեալի» երկրպագուն ստորագրահավաք է նախաձեռնել` «Բարսա»-ՊՍԺ հանդիպումը վերախաղարկելու համար
Այս բաժնից
571 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1168 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը