211652_close_icon
views-count2444 դիտում article-date 16:03 06-02-2017

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ժամանակավոր փոսալցման աշխատանքներ

Մայրաքաղաքի երթևեկության բնականոն ընթացքն ապահովելու և վարորդներին հնարավոր անհարմարություններից ձերբազատելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի փողոցներում իրականացվում են ժամանակավոր փոսալցման աշխատանքներ, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Առատ տեղումների հետևանքները վերացնելու նպատակով օգտագործված աղի և ավազի խառնուրդի ներգործությամբ մայրաքաղաքի փողոցների որոշակի հատվածներում առաջացած փոսերը գույքագրվել են նախապես: Ժամանակավոր փոսալցման աշխատանքներն իրականացվում են մասնագիտացած այն ընկերությունների կողմից, որոնք նախորդող տարիներին ասֆալտապատել են տվյալ տարածքներն ու, համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի, սույն աշխատանքները պարտավոր են իրականացնել սեփական միջոցների հաշվին: Հարկ է նաև նշել, որ արդեն գարնանը տվյալ հատվածներում կիրականացվեն լիարժեք փոսանորոգման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր