211652_close_icon
views-count27477 դիտում article-date 10:18 07-02-2017

Հայաստանում «Մակդոնալդս» ցանցի ռեստորաններ բացելու լիցենզիա է ստացել Թեմուր Չկոնիան. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Վրացի գործարար, «Կոկա-Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության ղեկավար Թեմուր Չկոնիան հայտարարել է, որ ստացել է Հայաստանում արագ սննդի McDonald's ցանցի ռեստորաններ բացելու լիցենզիա։ Չկոնիայի խոսքով՝ փետրվարի 7-ին McDonald's Georgia–ի պատվիրակությունը, որը հանդիսանում է ամերիկյան McDonald's ցանցի գործընկերը, այց կկատարի Հայաստան, որի ընթացքում կքննարկվեն իրավական հարցեր։ «Տեղ կընտրվի ռեստորանի շինարարության համար։ Սկզբնական փուլում նախատեսվում է Հայաստանում բացել 3-4 ռեստորան, որոնցից առաջինը կբացվի Երևանում 2017թ.»։ Օբյեկտի շինարարությունը 2.5-3 մլն եվրո է։ Թեմուր Չկոնիան իր առաջին McDonald's–ը բացել է Թբիլիսիում 90-ական թվականներին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր