1576 դիտում
20:42 08-02-2017
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանում դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահը
Փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի ուսանողներն ու դասախոսները:
Հյուրերը նախ շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել են քառօրյա նիստերի աշխատանքին, ապա մասնակցել «Բաց դասի», որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հանդիպումն անցել է հիմնականում հարցուպատասխանի ձեւաչափով: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ նախագահին, որոնց նա սիրով պատասխանել է:
Հարցերը հիմնականում վերաբերել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, խորհրդարանական կառավարման մոդելի առավելություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ՀՀ արտաքին պարտքի մարման հեռանկարին:
«Բաց դասի» ավարտին խորհրդարան այցելած հյուրերը նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ նախագահի հետ:
[b]ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
2737 դիտում
17:43 05-10-2016
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը
1303 դիտում
19:05 08-06-2016
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում բաց դասն անցկացրել է Էդուարդ Շարմազանովը
3201 դիտում
18:13 14-11-2017
ԱԺ-ն «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հյուրընկալել է դասախոսների և ուսանողների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
889 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
742 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում