Համացանցում է տարածվել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպչի նամակը՝ ուղղված Բարաք Օբամային
The Miami Herald պրբերականը մասամբ հրապարակել է Խալիդ Շեյխ Մոհամմեդի նամակը։ Վերջինիս ամերիկյան իշխանությունները համարում են 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի խոշոր ահաբեկչության հիմնական կազմակերպիչ։
Թերթը նշում է, որ նամակն հասցեագրված է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային։
Զետեղված տվյալների համաձայն՝ նամակը գրվել է 2015 թվականի հունվարին, սակայն Գուանտանամո բանտի աշխատակիցները, որտեղ իր պատիժն էր կրում Մոհամմեդը, հրաժարվել էին նամակն ուղարկել երկրի նախագահին, և երկրի դատական մարմիններին դիմելուց ահաբեկչի փաստաբանի միջնորդությունից հետո միայն նամակը վերջիվերջո հասել է Սպիտակ Տուն։
Այլ մանրամասներ թերթը չի հաղորդում։
[img]http://shamshyan.com/ups/images/0478422001486619423706684.jpg[/img]
[img]http://shamshyan.com/ups/images/0601616001486619420699998.jpg[/img]
[img]http://shamshyan.com/ups/images/0751967001486619418332739.jpg[/img]
[img]http://shamshyan.com/ups/images/0325269001486619417385547.jpg[/img]