211652_close_icon
views-count3670 դիտում article-date 10:05 09-02-2017

Հաջորդ ամիս ՀՀ ֆինանսների նախարարությունը 300 միլիոն դոլարի պետական պարտատոմսեր է թողարկելու. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մինչև այս ամսվա վերջ կամ առավելագույնը հաջորդ ամսվա առաջին կեսին ՀՀ ֆինանսների նախարարությունը հավանաբար մեծ ծավալով պետական պարտատոմսեր է թողարկելու բյուջետային ծախսերը ամբողջ ծավալով կատարելու համար։ Խնդիրն այն է, որ մեր տեղեկություններով տարվա սկզբին հարկերի հավաքագրումը չի հաջողվել իրականացնել սպասված ծավալով և մտավախության կա, որ առաջիկա ամիսներին լրացուցիչ գումարներ անհրաժեշտ կլինեն ծախսերը հոգալու համար։ Լավագույն տարբերակը, ըստ պետնախարարության, պետական պարտատոմսեր թողարկելով մեծ ծավալի ներքին պարտք վերցնելն է։ Խոսքը կարող է լինել մոտ 300 միլիոն դոլարի մասին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր