Իրանը հերթական հրթիռն է փորձարկել. Fox News
Իրանը մեկնարկային հարթակից հերթական հրթիռն է արձակել։ Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությանը։
Հարթակը տեղակայված է մայրաքաղաք Թեհրանից ոչ հեռու։
Նշվում է, որ «ցամաք-օդ» դասին պատկանող Mershad փոքր տարածության հրթիռն արձակվել է երեկ՝ փետրվարի 8-ին։ Այն ընկել է մեկնարկային հարթակից 56 կմ հեռավորության վրա։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 30-ին հայտնի էր դարձել, որ Իրանը կրկին բալիստիկ հրթիռների փորձարկում է անցկացրել, ինչից հետո Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ սահմանեցին Իսլամական Հանրապետության նկատմամբ։