8712 դիտում
12:27 09-02-2017
Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին: Այս մասին այսօր` փետրվարի 9-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Այսօր ես դիմում եմ ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ հրաժարական տալով ՀՀ Վերահսկիչ Պալատի նախագահի պաշտոնից:
Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Վերահսկիչ Պալատի իմ բոլոր գործընկերներին՝ անցած 10 տարիների արդյունավետ եւ հետեւողական աշխատանքի համար: Շնորհակալ եմ բոլոր այն կառույցներից եւ գործիչներից, ում հետ այս ընթացքում աշխատել եմ որպես Վերահսկիչ Պալատի նախագահ:
Այս տարիներին ես ձեռք եմ բերել արժանավոր աշխատանքային ընկերներ, որոնց հետ, վստահ եմ, մեր մարդկային ջերմ հարաբերությունները շարունակվելու են:
Ես ասել էի, որ այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի քաղաքականության փակված էջը բացելու մասին, որպես Ծառուկյանի ընկեր եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից մեկը՝ լինելու եմ իմ ընկերոջ կողքին: Դա իմ բարոյական եւ քաղաքական պարտքն է:
Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների ուղենիշը: Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ մեր թիմը անելու է առավելագույնը՝ ազատ եւ արդար ընտրությամբ յուրաքանչյուր քաղաքացու քվեն տեղ հասցնելու համար:
Ես հավատում եմ մեր ժողովրդի հաղթանակին:
Հարգանքով՝ Իշխան Զաքարյան»,-նշված է դիմումի տեքստում։
Նմանատիպ նյութեր
2627 դիտում
19:52 09-07-2021
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
1882 դիտում
13:06 11-03-2016
Իշխան Զաքարյանը ղեկավար կազմին է ներկայացրել ՎՊ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Նռանյանին
1876 դիտում
10:40 05-04-2014
Իշխան Զաքարյանը փաստաթղթերի հաստափոր մի տրցակով գնացել է ՀՀ նախագահի նստավայր․ Ժողովուրդ
Այս բաժնից
568 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
433 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
562 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան