3611 դիտում
19:46 09-02-2017
Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել Նիդերլանդների հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցությունը
Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Բերտ Կունդերսը ուղերձներ փոխանակեցին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր խթան հանդիսացավ երկու ժողովուրդների դարավոր կապերի համար՝ դրանք բարձրացնելով պետական մակարդակի: Անցած քառորդ դարի ընթացքում ՆԹ-ն հանդիսացավ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների գործընթացների կարևոր աջակիցը: Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատում Նիդերլանդների Թագավորության հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցությունը, որն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գործընկերություն միջազգային կազմակերություններում, քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական համագործակցություն, մշակութային և ակադեմիական փոխանակումներ:
Նախարար Կունդերսն իր ուղերձում բարձր է գնահատում երկկողմ հարաբերությունները, որոնք տարիների ընթացքում ավելի են խորացել, ինչը դրսևորվում է արդյունավետ երկկողմ այցերով, քաղաքական երկխոսությամբ: Նիդերլանդների արտգործնախարարը նշում է, որ երկու պետությունները միասին աշխատում են մի շարք միջազգային կառույցների շրջանակներում և բազմաթիվ այլ ոլորտներում: Բերտ Կունդերսն ընդգծում է, որ Նիդերլանդների Թագավորությունը ողջունում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերի սերտացումը, և հայտնում է Նիդերլանդների աջակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ համագործակցության առավել զարգացմանն ուղղված ներկա ջանքերին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»