1990 դիտում
16:05 10-02-2017
Բան Կի Մունը մտադիր է դասավանդել Հարվարդի համալսարանում
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մտադրություն ունի ամերիկյան Հարվարդի համալսարանում դասավանդելու։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է նրա ներկայացուցիչը։
«Բան Կի Մունը առաջարկ է ստացել Հարվարդի համալսարանի պրոֆեսոր դառնալու մասին։ Այդ առաջարկին նա դրական է վերաբերվում»,-ասել է ներկայացուցիչը, ով ներկա պահին գտնվում է Քենիայում։
Հիշեցնենք, որ Մունը հեռացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից 2016 թվականի վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին։ Դրանից հետո նա այցելել է Հարավային Կորեա՝ իր հայրենիք, որտեղ ծրագրում էր իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահական ընտրություններում։ Սակայն ավելի ուշ հայտարարել է, որ հիասթափված է տեղի քաղաքականությունից և հրաժարվում է իր քաղաքական նպատակներից։
Նմանատիպ նյութեր
3245 դիտում
15:44 30-05-2017
Պիկեն արձակուրդի ժամանակ դասընթացներ կանցնի Հարվարդի համալսարանում
1388 դիտում
12:50 10-11-2021
Արտակ Բեգլարյանը դասախոսությամբ է հանդես եկել Ֆլեթչերի դպրոցում և Հարվարդի համալսարանում
1075 դիտում
21:23 23-10-2024
Հարվարդի համալսարանում ներկայացվել են Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքները
Այս բաժնից
1006 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
1018 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1504 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ