211652_close_icon
views-count2430 դիտում article-date 16:50 10-02-2017

Արամ Գասպարի Սարգսյանը լքում է Օսկանյան-Օհանյան դաշինքը

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լքում է Օսկանյան-Օհանյան ձևավորվող դաշինքը: Այս մասին ՀԴԿ նախագահը հայտարարեց իր գրասենյակում այսօր կազմկերպված ասուլիսին: «Եթե մենք կուսակցությունների ներկայացուցիչներով հավաքվել և քննարկել ենք, ապա դա պետք է լինի խորհուրդ, եթե դա խորհուրդ է, ապա դա պետք է որոշումներ կայացնող խորհուրդ լինի։ Եթե դա խորհուրդ է, ապա պետք է քննարկի բոլոր կուսակցությունների կողմից ներկայացված հիմնական ծրագիրը»,- հայտարարեց Արամ Գ. Սարգսյանը և հավելեց, որ նման բան ոչ ոք իրենց հետ չի արել: Սարգսյանի գնահատմամբ՝ դաշինքում կենտրոնացած են ցուցակ կազմելու վրա: Հարցին, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ քննարկե՞լ է իր դուրս գալը, Արամ Սարգսյանը դրական պատասխան տվեց: Դաշինքն այլ հավանական լքողների վերաբերյալ հարցին, Դեմկուսի նախագահը պատասխանեց, որ նման մտադրություն ունի «Երրորդ հանրապետությունը», նաև հիշատակեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին, որը հայտարարել էր, որ միանալու է, բայց այս մասին դեռ որոշում չկա:

Նմանատիպ նյութեր