3254 դիտում
09:44 11-02-2017
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանն էլ հեռանա Սեյրան Օհանյանի դաշինքից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվող դաշինքում կռիվ է ընկել, պատճառն էլի ընտրացուցակներն են։
Բանն այն է, որ նախընտրական ցուցակի կազմման արարողությանը մասնակցում են բացառապես Օսկանյանը՝ իր թիմակիցներով, և Սեյրան Օհանյանը՝ ներառելով նեղ թիմակիցներին, չնայած այդ դաշինքի մաս են նաև այլ կուսակցություններ։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պահի դրությամբ հստակ է, որ ցուցակի առաջին և երկրորդ համարները զբաղեցնելու են Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը, իսկ թե նրանից հետո ում անունն է հաջորդելու, հայտնի չէ։
Նկատենք, որ երեկ Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց դաշինքը լքելու մասին, ավելի վաղ դժգոհություն էր հայտնել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։ Ըստ մեր աղբյուրների՝ Սարգսյանի համար ընտրացուցակում առաջարկել են 6-րդին հաջորդող համարները՝ պատճառաբանելով որ ՀԴԿ-ն ռեսուրս չունի։
«Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանի համար էլ նախատեսել են 5-րդից բարձր տեղերից մեկը, ինչն անարդար է, և չի բացառվում, որ Դալլաքյանն էլ կհեռանա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2703 դիտում
09:23 06-10-2016
Վիկտոր Դալլաքյանն առաջիկայում անդրադառնալու է իր մասին շրջանառվող տեղեկություններին. «Հայկական ժամանակ»
1559 դիտում
16:45 16-10-2021
Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին չմասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին. Օհանյանի փաստաբան
3060 դիտում
10:51 01-11-2016
Վիկտոր Դալլաքյանը սպասում է Սեյրան Օհանյանի որոշմանը. «Ժամանակ»
Այս բաժնից
1300 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
832 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»