211652_close_icon
views-count2470 դիտում article-date 13:44 12-02-2017

Երևան քաղաքի Կողբացու փողոցում շինարարական աշխատանքների հետևանքով տեղի է ունեցել փլվածք

Փետրվարի 12-ին, ժամը 09:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացու փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում շինարարական աշխատանքների հետևանքով տեղի է ունեցել փլվածք, առաջացել է ջրագծի վթար. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Կողբացու փողոցի թիվ 20 շենքի դիմաց՝ շինարարական հրապարակում, փորված հիմքում տեղի է ունեցել հողային զանգվածի փլվածք (մոտ 12ք.մ): Փրկարարները սահմանազատել են տարածքը: [b] ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր