211652_close_icon
views-count1993 դիտում article-date 22:19 04-05-2015

Սիսիան-Որոտան ավտոճանապարհին հարակից ժայռից տեղի է ունեցել փլվածք

Մայիսի 4-ին, ժամը 20.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Որոտան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Սիսիան-Որոտան ավտոճանապարհի 14-15-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել փլվածք (10x15 մ), ինչից ճանապարհի մոտ 15 մետրանոց հատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի մասին տեղեկացվել են Սիսիանի ՃՇՇ պետը, «ԲՈՒՍՏ» ՍՊԸ տնօրենը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը, ՏԻՀԳՄՀ վարչության պետը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, տրանսպորտի և ճանապարհաշինության վարչության պետը և ՃԿԱԿ-ում ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պատասխանատու աշխատակիցը:

Նմանատիպ նյութեր