19600 դիտում
19:09 12-02-2017
Միայն փրկարարների երկօրյա հատուկ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ վերացնել Երևանի շենքերից մեկի տանիքից կախված մահաբեր սառցալեզվակները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս օրերին, եղանակային պայմաններից ելնելով՝ ահազանգերը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից բազմաթիվ են՝ կապված շենքերի տանիքներից կախված սառցալեզվակների առկայության և վտանգավորության հետ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 11-ին, Արշակունյաց պողոտայի 39/9 շենքից ահազանգել էին ԱԻՆ, ինչի համար էլ փրկարարները մեկնել էին նշված շենք:
Փրկարարներից 2 օր է պահանջվել, մինչև կարողացել են վտանգավոր սառցալեզվակները հեռացնել տանիքից։
Երբ փրկարարները ավարտեցին իրենց աշխատանքները, բնակիչները իրենց շնորհակալությունն էին հայտնում փրկարարներին ասելով, որ արդեն վստահ կարող ենք առանց վախի զգացողություն ապրելու կամ մահը տեսնելով անցնենք շենքի տակով։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16922 դիտում
21:42 19-01-2025
Սևանի սառնամանիքն անգամ չի խանգարում. վայրի բադերը շարունակում են լողալ լճում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
25766 դիտում
18:47 19-01-2025
Ավտովթար՝ Երևանում. անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ