2719 դիտում
11:13 17-02-2017
Դոնալդ Թրամփի աշխատանքն ամերիկացիների չնչին մասն է հավանում. հարցում
Pew Research Center փորձագիտական կենտրոնը հարցում է անցկացրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության վերաբերյալ և ստացել հետևյալ պատկերը.
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի գտնվելուն հավանություն է տալիս ամերիկացիների 39%-ը, միևնույն ժամանակ նրա գործունեությունը չի հավանում հարցվածների 56%-ը։
Նշվում է, որ նախկին 5 նախագահների դեպքում նման հարցման ցուցանիշները համեմատաբար բարձր են եղել այդ հարցում։ Այսպես, Բարաք Օբամայի ղեկավարումից 1 ամիս անց նրա վարկանիշը հասել էր 64%-ի, Ջորջ Բուշ-կրտսերինը՝ 53%-ի, Բիլլ Քլինթոնինը՝ 56%, Ջորջ Բուշ-ավագինը՝ 63% և Ռոնալդ Ռեյգանինը՝ 55%։
Այդուհանդերձ, հարցվածների 60%-ը նշել է, որ Թրամփը կատարում է իր տված խոստումները։ 54%-ն ընդգծել է Թրամփի՝ իր առջև դրված խնդրի կատարման ունակությունը։
Բացի այդ, հարցվածների 59%-ը գտնում է, որ նոր նախագահը հարգանք չի տածում ԱՄՆ-ի ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ։
Նմանատիպ նյութեր
3121 դիտում
12:28 20-03-2017
Դոնալդ Թրամփի վարկանիշն ամերիկացիների շրջանում կտրուկ նվազել է
4556 դիտում
09:10 08-08-2017
Դոնալդ Թրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային թվով. հարցում
Այս բաժնից
880 դիտում
13:27 22-10-2024
ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել
895 դիտում
22:50 21-10-2024
Եվրախորհրդարանում կքննարկվի Ադրբեջանին վերաբերող բանաձև՝ ներառյալ Հայաստանի հետ հարաբերությունները
805 դիտում
22:37 21-10-2024
Լիբանանում շտապօգնության չորս աշխատակից է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով