19887 դիտում
10:30 17-02-2017
ՊԵԿ-ում պաշտոնանկությունները շարունակվում են. միանգամից 10 մարդ ազատվել են աշխատանքից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեում պաշտոնանկությունները շարունակվում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը չի խնայում անգամ իր մտերիմներին: 2016 թվականի հոկտեմբերի 10-ին, երբ ՊԵԿ նախագահ նշանակվեց Վարդան Հարությունյանը, պետական եկամուտների կոմիտեի մի շարք պաշտոնյաներ հայտնվեցին նրա թիրախում և կարճ ժամանակ անց լքեցին իրենց պաշտոնները:
Նրանց թվում էին պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը և Արմեն Ալավերդյանը: Ավելին՝ փետրվարի 4-ին գրել էինք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ ԿԱ ՊԵԿ տարածքային հարկային տեսչությունում ընդհուպ մինչև տարածքային տեսչության պետերը աշխատանքից ազատման դիմումներ են գրում:
Նախ՝ ազատման դիմում էր գրել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Գավառի տարածքային տեսչության պետ Հրանտ Կարապետյանը, իսկ ավելի ուշ՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Սևանի տարածքային հարկային տեսչության պետ Նաիրի Բախշյանը: Սակայն պաշտոնանկությունների գործընթացն այսքանով չի ավարտվում:
ՊԵԿ վարչություններից մեկում, որտեղ աշխատում են պաշտոնյաների հարազատները, ՊԵԿ նախագահը «սանիտարական մաքրման» աշխատանքներ է սկսել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունում, որը հիմնականում զբաղվում է մաքսային զննությամբ, միանգամից 10 հոգի ազատվել են աշխատանքից: Ասել է, թե Վարդան Հարությունյանը վարչության աշխատակիցներին այնպիսի պահանջներ է ներկայացրել, որոնք դժգոհության առիթ են դարձել:
Արդյունքում դժգոհողները հայտնվել են ոչ նախանձելի իրավիճակում՝ լքելով իրենց աշխատատեղերը: Սակայն ուշագրավն այն է, որ աշխատանքից ազատվել են ոչ պատահական անձինք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2183 դիտում
18:42 13-01-2020
ՊԵԿ-ում 967 մարդ նախորդ տարի ազատվել է աշխատանքից
1527 դիտում
09:54 04-03-2014
ԱԱԾ-ում պաշտոնանկությունները կշարունակվե՞ն․ Ժամանակ
2479 դիտում
10:13 13-06-2019
ՊՆ-ում պաշտոնանկությունները կսկսվեն գնդապետ Առուշանյանից. «168 ժամ»
Այս բաժնից
1537 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1480 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1285 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»