211652_close_icon
views-count8412 դիտում article-date 14:17 17-02-2017

Մեր դեմ և անձամբ իմ դեմ արշավ է սկսվել ու մեր կողմից լինելու են պլանավորված հակահարվածներ. Սեյրան Օհանյան

Այսօր Հայաստանում գործող մոդելով մեր առաջընթացի ռեսուրսները արդեն սպառվել են, մեզ պետք է նոր տնտեսական քաղաքականություն, նոր արտաքին քաղաքականություն, նոր մտածելակերպ, նոր ներհասարակական հարաբերություններ, նոր պետական ու քաղաքական վերնախավ: Այս մասին այսօր՝ փետրվաի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, իրենք նոր մշակույթի ձեւավորման կողմնակից են, որտեղ քաղաքական էլիտաների փոփոխությամբ կարելի է վստահություն ձեռք բերել ժողովրդի մոտ եւ երկրին ապահովել առաջընթաց: «Մենք ունենք բավականին լուրջ թիմ, որն մշակելու է ոլորտային զարգացման ծրագրեր եւ ներկայացնելու է հասարակությանը: Մենք գիտենք, որ հեշտ չի լինելու»,-ասաց Օհանյանը: Նա ընդգծեց, որ արդեն այսր նկատելի է, որ արշավ է սկսվել է իրենց դաշինքի, դաշինքի առաջին անդամների, անձամբ իր նկատմամբ, որում ընդգրկված են տարբեր գործիչներ, լրատվամիջոցներ, տարբեր անհատներ եւ ամբողջական կուսակցություններ ու դաշինքներ: «Միամտություն է կարծել, որ մենք այս ամենը չեինք կանխատեսել եւ համապատասխան միջոցառումներ չէինք պատրաստել: Հակահարվածներ մեր կողմից լինելու են, պլանավորվելու են, լինելու են փաստարկված»,-ասաց նա: Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի

Նմանատիպ նյութեր