4283 դիտում
19:20 14-11-2014
Մեր պատասխանը ադրբեջանցիներին լինելու է մի քիչ էլ անհամաչափ. Սեյրան Օհանյան
«Մեր պատասխանը լինելու է մի քիչ էլ անհամաչափ»: Այս մասին այսօր ԼՂՀ-ում «Միասնություն 2014» զորավարժությունների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նաեւ նշել է, որ տեղի ունեցածը ոչ մի կերպ չի ազդել ընթացող զորավարժությունների գործողությունների վրա:
«Ադրբեջանի գործողությունները ցույց տվեցին նրա դեմքը, որովհետեւ նրանք կոպտորեն խախտել են առկա բոլոր նորմերը: Ցավալի դեպք է տեղի ունեցել մեզ համար, իրենց կողմից լկտի գործողություններ են կատարվել, բայց մեր պատասխանը լինելու է մի քիչ էլ անհամաչափ»,- նշել է Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ հայկական մարտական Մի-24 ուղղաթիռը խոցվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում՝ ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Ցավով տեղեկացրել էինք, որ զոհվել են ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները: Ավելին մինչեւ հիմա ուղաթիռում գտնվող զինվորականներին չեն վերադարձնում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ճշտել էր, որ ուղղաթիռի մեջ եղել են մայոր, 38-ամյա Սերգեյ Սահակյանը, ով Երևանի Նորք Նորքի Գյուրջյան փողոցի բնակիչ է, 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, ով նույնպես Նոր-Նորքից է եւ Չարենցավանի բնակիչ, 22-ամյա լեյտենանտ Ազատ Սահակյանը, իսկ նրանց հարազատներից եւ ծանոթներից տեղեկացել էինք, որ Սարգիսը եւ Ազատն ամուսնացած չեն: Սարգիսի ընտանիքում կա 5 երեխա, իսկ Ազատի ըտանիքում՝ 2: Ազատն ընտանիքի միակ տղան է: Ուղղաթիռում գտնված զինծառայողների հարազատները, թեեւ, շատ ծանր վիճակում են, բայց նրանցից իրենց զավակներին սպասում են ողջ տեսնել:
Նմանատիպ նյութեր
16041 դիտում
16:38 31-12-2020
Մեր պատասխանը լինելու է անհամաչափ. Արսեն Բաբայանը` Բաբկեն Հարությունյանի ավտոմեքնան վնասելու մասին
8412 դիտում
14:17 17-02-2017
Մեր դեմ և անձամբ իմ դեմ արշավ է սկսվել ու մեր կողմից լինելու են պլանավորված հակահարվածներ. Սեյրան Օհանյան
Այս բաժնից
835 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
943 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
673 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին