Գրախանութ` անիվների վրա
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և Հայաստանի մշակութային հիմնադրամը` Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ընթերցողների համար պատրաստել են լավագույն նվերը. փետրվարի 19-ին` ժամը 12:00-ից մինչև երեկո, Հայաստանի առաջին շարժական գրախանութը` «ԳրաԲուսը» կշրջի Երևանի համայնքներում և ներկայացված բոլոր գրքերը կվաճառի 20-30% զեղչով: Գրքերը կվաճառեն մշակույթի և գրականության ոլորտների սիրված և ճանաչված գործիչներ:
Փետրվարի 19-ին` ժամը 12:00-ին, Ազատության հրապարակում «ԳրաԲուսի» երթի պաշտոնական մեկնարկը կտա ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Ընթերցողները հնարավորություն կունենան ձեռք բերել իրենց սիրելի գրքերը սահմանված զեղչով: