Երևանում մանկական մասնագիտացված գրախանութ կբացվի. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ կիրակի, հուլիսի 19-ին, Երևանում կբացվի «Բուկինիստ» մանկական մասնագիտացված գրախանութը, որը մեր երկրում առաջինն է իր տեսակի մեջ: Համանուն գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը թերթին ասել է, որ Խորհրդային Հայաստանում գործել է ընդամենը մեկ մանկական գրախանութ՝ ներկայիս Մաշտոցի պողոտայում, բայց սեփականաշնորհումից հետո այդ տարածքը վաճառվել է:
«Մերօրյա Հայաստանի առաջին գրախանութը կգործի «Երևան մոլ» առևտրի կենտրոնում, իսկ նախաձեռնության հեղինակները վստահեցնում են, որ երեխաներին առաջարկելու են գրքերի մեծ տեսականի», -գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: