211652_close_icon

Հանձնարարվել է ապահովել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը

views-count1950 դիտում article-date 17:30 20-02-2017
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլին կայանալիք հերթական ընտրություններին, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 17 հոդվածի 5-րդ մասի, սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու համար: «Յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ մենք այս ուղղությամբ աշխատանքներ, իհարկե, իրականացնում ենք: Եվ այս անգան պետք է արվի հնարավորը, որպեսզի առավելագույնս ապահովենք օրենքի վերոնշյալ պահանջի կատարումը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր