211652_close_icon
views-count5497 դիտում article-date 22:12 10-05-2017

Շարունակվում են աշխատանքները սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում շարունակվում են անհրաժեշտ քայլեր ձեռնարկվել՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Երևանի ավագանու 2017թ. մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու համար: Ըստ այդմ, նշվել է, որ մայրաքաղաքի ընտրատեղամասերից 324-ում արդեն իսկ խնդիրը լուծված է:

Նմանատիպ նյութեր