211652_close_icon
views-count3790 դիտում article-date 19:41 20-02-2017

Ստիպված ենք ջանքեր գործադրել նոր պատերազմ թույլ չտալու համար. Էդվարդ Նալբանդյան

Իհարկե, մեզ չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում մեր դաշնակցից՝ Ռուսաստանից: Այդ մասին ռուսական «[url=https://ria.ru/world/20170220/1488398863.html]ՌԻԱ Նովոստի[/url]» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ինչպես գրում է կայքը, հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինության մատակարարումների շուրջ և հետաքրքրված է պաշտպանության նորագույն համակարգերով: Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար: «Ինչ վերաբերում է «սպառազինության մրցավազքին». Հայաստանը չէ, որ սպառնում է նոր պատերազմով, Հայաստանը չէ, որ պարծենում է իր ռազմական բյուջեի թվերով և ձեռքբերված զենքի քանակությամբ, Հայաստանը չէ, որ խախտում է «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի» նորմերը: Թե ինչի է դա բերում՝ մենք ականատես եղանք անցած տարվա ապրիլին… Բնական է, որ այդ պայմաններում մենք ստիպված ենք ջանքեր գործադրել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման և բռնության նոր սրացում, նոր պատերազմ թույլ չտալու համար»,- հավելել է Հայաստանի արտգործնախարարը:

Նմանատիպ նյութեր