5342 դիտում
10:44 21-02-2017
Տարոն Մարգարյանի թիմակիցները «հոշոտում» են իրար. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Տարոն Մարգարյանի թիմակիցները «հոշոտում» են իրար։ Օրերս Տարոն Մարգարյանի խորհրդական, Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանը Ներսիսյան փողոցում գտնվող վրացական ռեստորանում Ռոբերտ Սարգսյանի համար աշխատող երկու շտաբի պետերի ու ևս 15 պատասխանատուների հետ քեֆ է կազմակերպել, որին ընթացքում միացել է նաև Տարոնի պրոտեժեն` Ռոբերտ Սարգսյանը:
Ըստ ականատեսների, նախընտրական «ռազմավարության» քննարկումն այնքան բուռն ու թեժ է ստացվել, որ մի երկու բաժակից հետո քեֆը վերածվել է ծեծկռտուքի: Թիմակիցները մի լավ ծեծել են իրար, պահպանել են հայկական ավանդական ծեծի բոլոր կանոնները` միմյանց դեմ թուր ճոճելու և սուսերով պարի տեսքով:
Հիշեցնենք, որ Տարոնի խորհրդական, տխրահռչակ Արայիկ Քոթանջյանը նախկինում ևս հայտնվել է նման միջադեպերի մեջ: Մասնավորապես, 2009-ի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ նրան հենց իր կաբինետում ծեծել էին Ծառուկյանի թիմակիցները: Ինչպես ասում են` «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6210 դիտում
09:37 30-04-2019
Միհրան Պողոսյանի դեմ քրգործ հարուցելու հարցում «դերակատարում են» ունեցել նրա նախկին թիմակիցները. «Իրատես»
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
946 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1264 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»