5367 դիտում
10:48 21-02-2017
Ռուսները «սառել» են Սեյրան Օհանյանի հանդեպ. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Մինչ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «խղճահարություն» առաջացնելու չափ նեղված հայտարարում է, թե տասը տարի Հայաստանի պաշտպանության համակարգը ղեկավարելուց հետո ապրում է վարձով, ունեցվածք էլ չունի, մարդկանց մեջ դա ընդամենը ծիծաղ է առաջացնում։ «Ոչինչ չունեցող» նախկին պաշտոնյային ո՞վ ստիպեց «Կարսն ու Կարսի այգին թողած» մտնել քաղաքականություն, այն էլ «դատարկ» գրպանով։
Դեռ կանդրադառնանք Սեյրան Օհանյանի ընդդիմադիր դառնալու շարժառիթներին, բայց մինչ այդ մի ուշագրավ հանգամանք:
Երբ իշխանության և Սեյրան Օհանյանի ջրերը սկսել են նույն առվով չհոսել, և նրան համոզել են, որ ինքը կարող է դառնալ Հայաստանում «թունդ» ընդդիմադիր, նա նախ փորձել է դրսից «մարդ» բերելու և տեղում սեփական խնդիրները լուծելու համար դիմել ՌԴ պաշտոնյաներից մեկին։ Մեր տեղեկություններով, նրան այդ հարցում աջակցություն է խոստացել նրա ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուն, որը, նույն տեղեկությունների համաձայն, բավական մտերիմ է եղել Օհանյանի հետ։ Սակայն հետագայում զարգացումներն այլ ուղղությամբ են ընթացել, և Շոյգուն «սառել» է Սեյրան Օհանյանի հանդեպ։
Այս աջակցությունից զրկվելուց հետո, մեր տեղեկություններով, լուրջ վտանգի տակ է ՕՐՕ դաշինքի հայտնվելը խորհրդարանում։ Եթե դրան էլ գումարենք իշխանության հակակրանքն այս ուժի հանդեպ, ապա այս դաշինքի կատարյալ ձախողումը կարելի է ապահովված համարել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1559 դիտում
16:45 16-10-2021
Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին չմասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին. Օհանյանի փաստաբան
7737 դիտում
09:25 05-10-2016
Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունը խոր արմատներ ունի. «Իրատես»
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
946 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1264 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»